Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Ասում են...

Ասում են...
07.10.2008 | 00:00

...թե «Ռադիոլուրի» տնօրեն Արթուր Սահակյանի հետ պատահածը պատահականություն չէ։ Ըստ շրջանառվող լուրերի, վերջին տարիներին նա է եղել հանրային հեռուստառադիո խորհրդի նախագահ Ալիկ Հարությունյանի վստահելի անձանցից մեկը, որի միջոցով վերջինս «լվացել է» իր ոչ լեգալ միջոցները։ Այստեղից էլ՝ Ա. Սահակյանի բարեկեցության անսպասելի աճը։ Եվ անկախ նրանից` բռնաբարության դեպք եղել է, թե ոչ, «չար լեզուները» տարածում են, թե այդ հոդվածը պատահական չի դրվել Սահակյանի վրա, քանի որ վերջինս շատ բան գիտի Ա. Հարությունյանի ստվերային բիզնեսի մասին, որով վերջին շրջանում խիստ հետաքրքրված են համապատասխան կառույցները

Դիտվել է՝ 4042

Մեկնաբանություններ